30 դատապարտյալ մասնակցել է ծանրաքարի հրման մրցաշարին

Ամենադիտվածներ

,
55752435_397777037445401_6175316407824154624_n

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվեց հերթական մարզական միջոցառումը՝ ծանրաքարի հրում:

Մրցաշարին մասնակցող 30 դատապարտյալներից հաղթական 3 տեղերը համապատասխանաբար գրավել են Թաթուլ Միրզոյանը, Վարազդատ Հովհաննիսյանը և Աշոտ Ղարայանը: Հաղթողներին տրվել են պատվոգրեր: Նրանք ներկայացվել են նաև խրախուսման:

Նշենք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար կազմակերպվում են սպորտային, մշակութային և այլ բնույթի միջոցառումներ՝ պատիժը կրող անձանց վերասոցիալականացման, հետագայում ազատության մեջ հեշտությամբ ինտեգրվելու և հոգևոր ու ֆիզիկական տոկունությունը բարձր պահելու համար:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿԾ պաշտոնական կայքից։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ