Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպի ապրիլի 25-ին՝ Վլադիվոստոկի Ռուսկի կղզում՝ Հեռավորարևելյան դաշնային համալսարանի տարածքում: Այս մասին գրել է «Կոմերսանտը»՝ վկայակոչեով մի շարք աղբյուրներ:
Նույն օրվա երեկոյան Պուտինը կմեկնի Չինաստան «Գոտիներ և ուղիներ» երկրների գագաթանաժողովին: Ճշտվում է, որ Հեռավորարևելյան դաշնային համալսարանի ավանը` որպես հանդիպման վայր, ընտրել է հյուսիսկորեական կողմը: Փհենյանում այդ տարբերակն են պնդել անվտանգության պահանջների պատճառով:
Ապրիլի 18-ին Կրեմլը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Ռուսաստան կայցելի ապրիլի երկրորդ կեսին: Դա կլինի ԿԺԴՀ-ի ներկայիս ղեկավարության առաջին այցը երկիր:
