fbpx
Հասարակություն

ԱԻՆ-ի ճշգրտումը՝ Ծիծեռնակաբերդի հրդեհի մասին ահազանգի վերաբերյալ

ՀՀ ԱԻՆ-ի պաշտոնական կայքը գրում է․

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան, մեր կողմից շատ հարգված Կարինե Դանիելյանը հայտարարել է, որ ահազանգել է «911» ծառայություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարող տարածքում բռնկված հրդեհի մասին և մոտ մեկ և կես ժամ հետո նկատել է հրդեհաշիջման աշխատանքներ:

Տեղեկացնում ենք, որ «911» ծառայությունում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարող տարածքում բռնկված հրդեհի մասին առաջին ահազանգը ստացվել է քաղաքացի Բաբայանից՝ հուլիսի 14-ին, ժամը 20:24-ին: Ժամը 20:30-ին առաջին մարտական հաշվարկը հասել է դեպքի վայր:

Հրդեհաշիջման աշխատանքների մասնակցել է 8 մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:49-ին, մարվել՝ 01:21-ին։

Աշխատանքները ղեկավարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նկատենք, որ հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են անտառածածկ տարածքում և հնարավոր է տեսանելի չեն եղել հարակից շենքերից:

ԱԻՆ-ը հորդորում է հարգել և գնահատել հրշեջների աշխատանքը և առավել ուշադիր հետևել պաշտոնական հրապարակումներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ