fbpx
Սպորտ

Արարատ-Արմենիան հաղթեց Նոային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի Բարձրագույն խմբի երրորդ տուրում այսօր կայացավ մեկ հանդիպում:

Նախորդ առաջնության չեմպիոն «Նոան» հյուրընկալվեց «Արարատ-Արմենիա»-ին: Մինչ այս խաղը «Նոան» երկու հանդիպում էր անցկացրել ու ոչ մեկում չէր պարտվել՝ ոչ-ոքի «Գանձասար-Կապանի» հետ (1-1) և հաղթանակ «Երևանի» նկատմամբ (0-2):

Վարդան Մինասյանի թիմը մեկ խաղ էր անցկացրել՝ 3-1 հաշվով հաղթելով «Գանձասար-Կապանին»:

Այսօրվա խաղի առաջին կեսն անցավ հավասար պայքարում ու ավարտվեց 0-0 հաշվով: Բոլոր իրադարձությունները ծավալվեցին երկրորդ կեսում:

Հանդիպման հաշիվը բացվեց 48-րդ րոպեին: Եզրից կատարած փոխանցումը գոլով եզրափակեց Արմեն Համբարձումյանը:

Վարդան Մինասյանի ֆուտբոլիստները 74-րդ րոպեին կրկնապատկեցին հաշիվը: Գոլով աչքի ընկավ Մայիլսոն Լիման:

Թվում էր, թե չեմպիոնն առանց խնդիրների կավարտի հանդիպումը, սակայն «Նոան» հեշտ չհանձնվեց: 82-րդ րոպեին տուգանային հարվածից անդրադարձած գնդակը դարպասն ուղարկեց Մաքսիմ Մայրովիչը:

Չնայած լարված վերջաբանին, «Արարատ-Արմենիան» կարողացավ պահել հաղթական հաշիվն ու վաստակել 6 միավոր: «Նոան» 4 միավորով 4-րդ տեղում է:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ