fbpx
Աշխարհ

Իրանը կվերադառնա միջուկային գործարքի հանձնառություններին, եթե դրանք կատարի Եվրոպան. Զարիֆ

Իրանը պատրաստ է վերադառնալ Գործողությունների համատեղ համապարակ ծրագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը, եթե Եվրոպան սկսի կատարել դրա պայմանները: Այս մասին օգոստոսի 21-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Եթե Եվրոպան կատարի գործարքով նախատեսված իր պարտավորությունները, մենք կվերադառնանք դրանց կատարմանը: Մենք դա կանենք, նույնիսկ եթե ԱՄՆ-ը չվերադառնա ԳՀՀԾ»,-ասել Է նախարարը:

Նրա խոսքով՝ ոչ թե Իրանը, այլ ԱՄՆ-ն է ձգտում վերացնել միջուկային գործարքը:

«Մենք կարող ենք ԳՀՀԾ-ին վերադառնալ մի քանի ժամվա ընթացքում»,-ընդգծել է նա:

Նախարարը նշել է, որ լավագույն սցենարը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձն է համաձայնագի:

«Վատագույն դեպքում պայմանավորվածության անհնարինությունը կբերի պատերազմի: Այս տարբերակը պարտվողական է բոլորի համար»,-հավելել է նա:

Զարիֆի խոսքով՝ Իրանը դուրս չի գա ԳՀՀԾ-ից, որովհետև այն լավ համաձայնագիր է, իսկ դրա ոչնչացումը կարող է բացել Պանդորայի արկղը:

«Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը միջազգային իրավունքի անկյունաքարն է: ՄԵնք այսուհետև էլ կպահպանենք չտարածման ռեժիմը»,-ասել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ