fbpx
Իրավական

Գողացված հեծանիվը րոպեներ անց հայտնաբերվեց

Օգոստոսի 26-ին, ժամը 01.50-ին, Մաշտոցի պողոտայում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ Շահումյան դպրոցի մոտից գողացել են իր հեծանիվը:

Տասը րոպե անց պարեկապահակետային ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Սարի թաղի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի: Նա տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավված է, նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ