fbpx
Աշխարհ

Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում

Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում: Ադրբեջանական բանակի հնգօրյա վարժանքները նվիրված կլինեն հակահարձակողական գործողությունների յուրացմանը:

Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հաստատած պլանի համաձայն՝ սեպտեմբերի 16-ից 20-ը պաշտպանության նախարարի ղեկավարության ներքո կանցկացվեն օպերատիվ տակտիկական զորավարժություններ՝ բանակի տարբեր զորատեսակների և զորամիավորումների ներգրավմամբ:

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ զորավարժությունների ընթացքում նախատեսվում է մշակել լեռնային տեղանքում հակահարձակողական օպերացիայի կազմակերպման և անցկացման հարցեր՝ հակառակորդին կանխարգելիչ հարվածներ հասցնելու և ազատագրված տարածքներում կարևոր դիրքերը գրավելու միջոցով:

Զորավարժություններին կներգրավվեն 10. 000 զինծառայող, տանկեր և զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի զենիթահրետանային համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ռազմական ավիացիա և տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ