fbpx
Սպորտ

Տիգրան Հարությունյանը՝ Նոնա Գափրինդաշվիլու Գավաթի հաղթող

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվեց Նոնա Գափրինդաշվիլու Գավաթի խաղարկությունը, որի շրջանակներում անցկացվեցին 3 մրցաշարեր:

Գավաթի խաղարկության 3 մրցաշարերին մասնակցում էին Հայաստանի 37 պատվիրակ: Գլխավոր մրցաշարում հաղթող դարձավ գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: 6.5 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը:

Մրցաշարում հիանալի ելույթ ունեցավ նաև կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը, ով վաստակեց 6 միավոր և կանանց հաշվարկում գրավեց 1-ին հորիզոնականը: Ընդհանուր հաշվարկում Սարգսյանը կիսել էր 4-րդ հորիզոնականը: Մրցաշարում Սարգսյանը լրացրեց տղամարդկանց միջազգային վարպետի նորմա և 70 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:

B մրցաշարում Էդուարդ Սայադյանը և Արշակ Մելքոնյանը վաստակեցին 7.5-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող դարձավ Սայադյանը, իսկ Մելքոնյանը գրավեց 2-րդ հորիզոնականը:

C մրցաշարում մեր մասնակիցներից լավագույն արդյունքը գրանեց Միքայել Սարգսյանը, ով 6.5 միավորով գրավեց 6-րդ հորիզոնականը:

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ