fbpx
Աշխարհ

Կանադան ժամանակավորապես կասեցնում է զենքի մատակարարումը Թուրքիային

Կանադայի իշխանությունները որոշում են կայացրել կասեցնել զենքի մատակարարումը Թուրքիային: Այս մասին հայտնել է AFP գործակալությունը՝ հղում անելով երկրի ԱԳ նախարարությանը:

«Այս որոշումն ընդունվել է Սիրիայում Անկարայի կողմից իրականացվող ռազմական գործողության ֆոնին, որը խախտում է տարածաշրջանի կայունությունը:

Այդ կապակցությամբ Օտտավան ժամանակավորապես կասեցնում է Թուրքիա զենքի արտահանման նոր թույլատրագրերի տրամադրումը»,-նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշենք, որ արդեն բավական երկրներ նույն պատճառաբանությամբ դադարեցրել են զենքի արտահանումը Թուրքիա, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Ֆինլանդիան և այլն։

Ինչպես նաև ԵՄ անդամ 28 երկրների ընդունած որոշման համաձայն՝ ԵՄ-ն զենքի վաճառքի արգելք է սահմանել Թուրքիայի դեմ։

Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

Էրդողանն ավելի վաղ ԵՄ-ին սպառնացել էր բացել բոլոր անցակետերը ներգաղթյալների համար։ Գերմանիայաից արձագանքել էին, որ Բեռլինը հուսով է՝ երկրում ներգաղթյալների տեղակայման հարցում Անկարան հավատարիմ կմնա ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը։

ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների են ենթարկվում Թուրքիայի պաշտպանության, ներքին գործերի և էներգետիկայի նախարարներ Հուլուսի Աքարը, Սուլեյման Սոյլուն և Ֆաթիհ Դոնմեզը: Պատժամիջոցներ են գործելու նաև պաշտպանության և էներգետիկայի նախարարությունների նկատմամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ