fbpx
Մշակույթ

Եգիպտական ճարտարապետության գլուխգործոցներից․ Արևի աստված Հորուսին նվիրված տաճարը

Նկարում պատկերված է հին աշխարհի եգիպտական ճարտարապետության գլուխգործոցներից Իդֆուում գտնվող արևի և երկնքի Աստված Հորուս Աստծոն նվիրված տաճարը: Հին եգիպտական դիցաբանությունը վկայում է այն մասին, որ տաճարը կառուցվել է այն վայրում, որտեղ արևի Աստված Հորուսը սպանեց պատերազմի Աստված Սեթին՝ այդպիսով լուծելով նրանից իր հոր՝ բնության և վերածննդի Աստված Օսիրիսի սպանության վրեժը:

Տաճարի կառուցումը սկսվել է Պտղոմեոս 3-րդի Մ.Թ.Ա 237թթ. և ավարտվել Մ.Թ.Ա 47թ. Այս հրաշքը ավելի քան 2000 հազար տարեկան է: Այն համարվում է իր մեծությամբ երկրորդ տաճարային համալիրը արևելյան Նեղոսի ափին գտնվող Կառնակյան սրբավայր տաճարների կոմպլեքսից հետո:

Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան

https://www.facebook.com/david.fidanyan/posts/2581317425250849

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ