fbpx
Աշխարհ

Իսրայելը գրոհել է Սիրիայի տարածքների վրա

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Սիրիայում գրոհել է տասնյակ թիրախների վրա։ Այս մասին հաղորդում է Haaretz պարբերականը:

Իսրայելական բանակի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ զինվորականները նշագրել են Սիրիայի կողմից 4 հրթիռի արձակում, որոնք բոլորը որսվել են: Չորեքշաբթի լույս գիշերը Դամասկոսում տեղի են ունեցել պայթյուններ։

Ինչպես փոխանցում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը, մայրաքաղաքի և նրա արվարձանների վրա հարձակումը հետ է մղվել ՀՕՊ-ի կողմից:

«Չորեքշաբթի Իսրայելի բանակը հայտարարել է, որ գրոհել է մեծ թվով թիրախների վրա, որոնք Սիրիայում պատկանում են իրանական «Ղուդս» ուժերին և Բաշար Ասադի բանակին»,-հայտնում է պարբերականը:

Հոդվածում նշվում է նաև, որ հարձակումն իրականացվել է ի պատասխան Սիրիայի տարածքից Իսրայելի ուղղությամբ իրանական ուժերի արձակած հրթիռների, որոնց նպատակն էր իսրայելական տարածքի վրա հարվածը: Դրանք հասցվել են մոտ 20 թիրախի, որոնց կեսից ավելին պատկանել է իրանական ուժերին: Թիրախներից մեկն էր Դամասկոսում օդանավակայանի մոտ տեղակայված շենքը, որտեղ, ինչպես պնդվում է, գտնվում է «Ղուդսի» կենտրոնակայանը: Հայտարարվում է, որ իսրայելական ուժերը այն դիտավորյալ չեն ավերել ամբողջությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ