fbpx
Մշակույթ

Իշխանափոխություն՝ Ռուսական թատրոնում. Ֆրեդ Դավթյանին կփոխարինի Յուրի Իգիթխանյանը

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի PR մենեջեր, դերասան Յուրի Իգիթխանյանը նշանակվել է ռուսական թատրոնի տնօրեն՝ փոխարինելով Ֆրեդ Դավթյանին, այս մասին հրապարակել է թատրոնի մամուլի ծառայությունը։

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման որոշումը կայարցել է ՀՀ մշակույթի նախարարությունը: Աշխատակազմին այդ մասին հայտնել է մշակույթի փոխնախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը։

Նշանակումն արվել է 6 ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։

«Ըստ Ն. Ղարիբյանի՝ 2018թ․ դեկտեմբերի 30-ին լրացել էր Ֆ․ Դավթյանի պաշտոնավարման պայմանագրի ժամկետը, ու համաձայն ՀՀ մշակույթի նախարարության որդեգրած նոր քաղաքականության՝ բոլոր ՊՈԱԿ-ներում մինչ այժմ նշանակված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարները նոր անձինք են, սակայն սա չի նշանակում, որ նախկին տնօրեններն այլևս իրավունք չունեն մասնակցելու հայտարարված մրցույթին», – նշված է հրապարակման մեջ:

Ն․Ղարիբյանը շնորհակալություն է հայտնել Ֆ․ Դավթյանին երկարամյա և արդյունավետ գործունեության համար։

Ֆրեդերիկ Դավթյանը թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 1999 թվականից։ Որպես դերասան թատրոնում աշխատանքի է անցել 1993 թվականից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ