Իրանի գործողությունները համարժեք պատասխան են գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը։ Այս մասին այսօր՝ հունվարի 8-ի առավոտյան Twitter-ի իր էջում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը։
Նա ընդգծել է, որ հարվածը հասցվել է այն բազային, որտեղից հարձակվել են Սուլեյմանիի վրա։ ԱԳ նախարարը նշել է, որ Իրանը ձեռնարկել է համարժեք գործողություններ՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի՝ հարվածներ հասցնելով այն բազային, որտեղից կատարվել է վախկոտ հարձակում մեր քաղաքացիների և բարձրագույն պաշտոնատար անձանց վրա։
«Իրանը չի ձգտում պատերազմի, բայց կպաշտպանվի ցանկացած ագրեսիայից»,-նշել է նա։