fbpx
Աշխարհ

ՌԴ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Այսօր՝ հունվարի 23-ին տեղի ունեցած Ռուսաստանի Դաշնության պետդումայի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունվել է երկրի սահմանադրությունում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Այս մասին հաղորդում է TACC-ը։

Օրինագիծն ընդունվել է միաձայն՝ 432 ձայնով։

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդին ուղղված ելույթում առաջարկել էր սահմանադրական փոփոխություններ իրականացնել, մասնավորապես Պետդումային վստահել վարչապետի, փոխվարչապետերի և նախարարների կաբինետի կազմի թեկնածուների հաստատման իրավունքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ