«Յուվենթուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին խոսել է թիմի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի՝ «Բարսելոնա» հավանական տեղափոխության մասին:
Հայտնենք, որ տեղի կունենա փոխանակում և կատալոնացիների կիսապաշտպան Արտուրը կտեղափոխվի «Յուվենթուս»:
Այս կապակցությամբ Պարատիչին հայտնել է, որ իրենք խոսել են «Բարսելոնայի» հետ:
«Մենք խոսել ենք «Բարսելոնայի» հետ Արտուր-Պյանիչ գործարքի հետ կապված։ Երկու թիմերն էլ հիմա կենտրոնացած են իրենց խաղացանկի վրա, այնպես որ մենք պետք է սպասենք։
Գործարքի կայացումը նաև կախված է խաղացողների ցանկությունից»,- նշել է Պարատիչին:
Այս մասին տեղեկանում ենք Ջանլուկա դի Մարցիոյի կայքը։