fbpx
Սպորտ

Ռոնալդուն խաղացող է, ով միշտ գոլերի քաղց է զգում. Խամես Ռոդրիգես

«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը խոսել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։

Ֆուտբոլիստը հայտնել է, որ իր կարծիքով Ռոնալդուն խաղացող է, ով միշտ գոլերի քաղց է զգում և միշտ ցանկանում է գոլ խփել:

«Մենք գերազանց հարաբերություններ ունենք։ Երբ գնդակն ինձ մոտ էր լինում, Ռոնալդուն միշտ կողքիս էր, այնպես որ, կարծում եմ, մեր միջև ամեն ինչ գերազանց էր։ Դժվար է համեմատելն ու ասելը, ով է լավագույնը, քանի որ լավ խաղացողները շատ են, բայց, կարծում եմ, որ Կրիշտիանուն աշխարհի ամենադաժան ֆուտբոլիստն է»,- ասել է Խամեսը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն Խամեսի թիմակիցն է եղել 2014-2018 թվականներին։

Այս մասին հայտնում է Sportskeeda-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ