fbpx
Կառավարություն

Մանրամասներ վարչական շենքում բռնկված հրդեհի մասին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում հունվարի 26-ի առավոտյան բռնկված հրդեհից այրվել են սենյակի մեկ հատվածը, 1 պահարան և մասամբ այրվել է մեկ սառնարան: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից:

«Նալբանդյան 28 հասցեում, որտեղ նախկինում տեղակայված էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմը, հունվարի 26-ի առավոտյան հրդեհ է բռնկվել։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 2-րդ հարկում գտնվող սենյակներից մեկում։ Հրդեհի պատճառը էլեկտրալարի կարճ միացումն է եղել: Այրվել են սենյակի հատակի 1 քմ հատված, մեկ պահարան և մեկ սառնարան՝ մասամբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան»,- գրված է հաղորդագրությունում:

Հունվարի 26-ին, ժամը 08:11-ին ԱԻՆ 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ շենքի 2-րդ և 3-րդ հարկերում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 6 մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:32-ին, մարվել՝ 08:37-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ