fbpx
Հասարակություն

Վիրավորված այն քաղաքացիները, ովքեր ունեն աջակցող միջոցների կարիք, կարող են դիմել սոցապ նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ այն քաղաքացիները, ովքեր վիրավորվել են արցախա-ադրբեջանական հակամարտության ժամանակ և ունեն աջակցող միջոցների կարիք կարող ենք դիմել սոցապ նախարարություն:

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված այն քաղաքացիները, ովքեր ունեն աջակցող միջոցների, այդ թվում՝ սայլակի կարիք, կարող են դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 114 և 117 թեժ գծերով:

Աջակցող միջոցի կարիք ունեցող քաղաքացու հաշվառման հասցեն էական չէ»:

https://www.facebook.com/mlsa.am/posts/3273008566145154

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ