fbpx
Արցախ

Շուշի-Բերձոր ճանապարհը դեռ փակ է քաղաքացիների համար

Այսօր կեսօրին հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ ՊԲ ստորաբաժանումները թշնամական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում իրականացնում են որոնողական գործողություններ: Այս ամենով պայմանավորված՝ Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են:

Քիչ առաջ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրողները հետարքրքվել են ՀՀ ՊՆ ներկայացուցչից, թե արդյո՞ք ճանապարհը շարունակում է փակ մնալ.

«Էսօր մենք, իհարկե, չեզոքացրել ենք էդ խմբին, բայց կարող է որոշակի վտանգ լինել, ուղղակի չենք ուզում ռիսկի ենթարկել, փառք Աստծո, Արցախը Հայաստանի հետ կապող երկու-երեք ճանապարհ կա: Կարող ենք օգտվել այդ ճանապարհներից»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ