Ուրուգվայի ամենամեծ նահանգներից մեկը՝ Պայսանդուն, ճանաչել է Արցախի անկախությունը։
Նիստի ընթացքում Օրենսդիր մարմնի նախագահ Էրմես Պաստորինին նշել է, որ ելնելով Արցախում տիրող հումանիտար ծանր իրավիճակից, պետք է ճանաչել Արցախի անկախությունը։
Այսպիսով՝ Օրենսդիր մարմնի 28 անդամները միաձայն կողմ են քվեարկել առաջարկին։