fbpx
Արցախ

Արցախի բնակչության համար 1 տարի անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները. Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ում գրառում է կատարել, որում ասվում է.

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն եմ հրավիրել՝ քննարկելու հետպատերազմյան ժամանակահատվածի սոցիալական իրավիճակի հաղթահարման համար բնակչությանը ցուցաբերվելիք պետական աջակցության մեխանիզմները:

Որոշում ենք կայացրել.

Ա) Առաջիկա մեկ տարում բնակչության համար անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները (բնական գազ, էլեկտրաէներգիա, ջուր և այլն) և կապի ծառայությունները (բջջային և ֆիքսված կապ, համացանց)՝ ողջամիտ ծավալների սահմանափակմամբ:

Բ) Այն կարիքավոր ընտանիքներին, որոնց նվազագույն եկամուտը մեկ շնչի հաշվով քիչ է 60 հազար ՀՀ դրամից, կտրվի ֆինանսական համապատասխան աջակցություն:

Գ) Անօթևան մնացած բոլոր քաղաքացիները մեկ շնչի հաշվով կստանան 300 հազար ՀՀ դրամի չափով պետական միանվագ աջակցություն:

Դ) Պատերազմական գործողություններից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները կսկսվեն արդեն առաջիկա օրերին:

Հանձնարարել եմ նաև կարճ ժամանակահատվածում լուծել ենթակառուցվածքային բոլոր խնդիրները»:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/653156402048403

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ