fbpx
Արցախ

Արցախում ճանապարհները հիմնականում բաց են

Արցախի ՆԳՆ  ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․

«Արցախում ավտոճանապարհները հիմնականում բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Հանրապետության որոշ շրջաններում, ինչպես նաև Շուշի-Բերձոր-Գորիս հատվածում մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է:

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Սյունիքի մարզի Գորիս-Զանգեր-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն և արտակարգ իրավիճակներից խուսափելու համար երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը և վաղը՝ փետրվարի 25-ին, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա»։

https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/4140308016003642?__cft__%5B0%5D=AZUfYI2vrYYd0fakxSao0ByHUHMrS5KXOytRT2DIdj2rYDqYIoyf0otDdS17b3J3qtngTGYZGoSFs8CXyn77rcKSGf9vjFCHNpjsuPnmiYTlaedx3lFNYWi4inPF0TQ8QOcZAMXZKut-8YhHR7MQ2oki&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ