fbpx
Աշխարհ

Ֆրանսիայում կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել

Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Բրետանի շրջանում հիվանդանոցներից մեկի 8 հիվանդ վարակվել է կորոնավիրուսի նոր շտամով։

Նշվում է՝ նոր շտամը չի հայտնաբերվում ՊՇՌ թեստի միջոցով: Մասնագետները պարզել են, որ վարակակիրների մոտ հայտնաբերվել են հիվանդության ախտանշաններ, սակայն ՊՇՌ թեստը բացասական արդյունք է ցույց տվել: Անհրաժեշտ է եղել իրականացնել արյան շճաբանական հետազոտություն, որն էլ հենց դրական արդյունք է ցույց տվել:

Ներկայում բժիշկները մանրամասն ուսումնասիրություններ են անցկացնում՝ հիվանդության այս շտամը և դրա հետևանքներն ավելի լավ հասկանալու համար:

Այս մասին տեղեկանում ենք kommersant.ru-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ