fbpx
Քաղաքականություն

Անբարոյականության դրսևորում․ Սիմոնյանն արձագանքել է՝ իր տան մոտ սև ժապավեն կախելուն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի տան մոտակայքում սև ժապավեն է հայտնվել, վրան գրված՝ «Ալեն 41»։

Սրան արձագանքել է Սիմոնյանը՝ գրառում կատարելով Facebook-ի իր էջում։

Սիմոնյանն այդ քայլը համարել է անբարոկայանության հերթական դրսևորում։ «Ու թող չհամարձակվեն ասել, որ ժամանակին ուրիշների նկատմամբ արվել է և ես դրա հետ կապ եմ ունեցել կամ չեմ դատապարտել: Էտ սուտ հեքիաթները 4-րդ դասարանի երեխաների մոտ կպատմեք», – գրել է ԱԺ փոխնախագահը։

Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմադիրները փորձում են կրկնօրինակել հեղափոխության ընթացքում եղածը, սակայն դա հենց ընդդիմադիրներին է վնասում։

«Կարելի է ուղղակի նստել ու սպասել, թե ոնց եք դուք ձեզ վնասում: Շարունակեք ատելություն սփռել, սև ժապավեններ կախել, մարդկանց տան վրա գնալ, հայհոյել, գնդակահարության տեսարաններ բեմադրել և ճանապարհ փակել: Այդ ամենը շատ գրավիչ է մարդկանց համար, միանշանակ սատար կկանգնեն ու կմիանան ձեր պայքարին՝ հանուն այդ տեսակ Հայաստանի:

Չալարեմ մի օր ձեր մասին գիրք եմ գրելու, «100 քայլ, թե ինչպես արագ ձախողել ընդդիմադիր պայքարը»», – գրել է Սիմոնյանը:

Նա իր խոսքի վերջում խաղաղություն է մաղթել բոլորին ու ընդգծել, որ Հայաստանը ապագա ունի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ