fbpx
Աշխարհ

Ազգային ժողովը լուծարվեց. Արտահերթ խորհրդարական ընտրությունները կկայանան

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերի համաձայն՝ այսօր իրավունքի ուժով գումարված ԱԺ հատուկ նիստի ժամանակ, քաղաքական բանավոր պայմանավորվածության համաձայն, խորհրդարանը երկրորդ անգամ չընտրեց վարչապետ։ Միակ թեկնածուն կրկին Նիկոլ Փաշինյանն էր, որին, նույն պայմանավորվածության համաձայն, պատգամավորները կողմ չքվեարկեցին։

Վարչապետի «չընտրությունից» հետո Ազգային ժողովն ինքնալուծարվում է, և նշանակվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 20-ին:

Նշենք, որ այս հատուկ նիստին ևս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր մասնակցում, իսկ «Լուսավոր Հայաստանը» մասնակցել է, բայց չի քվեարկել։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ