Հաշվի առնելով վերջին օրերին հանրության շրջանում իրարամերժ կարծիքներն ու տարաբնույթ մեկնաբանությունները «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանի վերաբերյալ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի որոշմամբ այն ապամոնտաժվել է:
Այս մասին տեղեկացնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից:
Քաղաքային իշխանությունները վերստին հայտնում են իրենց պատրաստակամությունը հաղորդակից լինելու բնակչության մտահոգություններին և ընդառաջել նրա կառուցողական պահանջներին:
Հիշեցնենք, որ այս հուշարձանը տեղադրվել էր օրեր առաջ և դժգոհություն էր առաջացրել քաղաքացիների շրջանում։ Նրանք նշել էին, որ այս հուշարձանը մոգական խորհուրդ է պարունակում և կապ չունի Արցախի պաշտպանության հետ։
Արցախի ԿԳՄՍ նախարարությունն էլ նշել էր, որ տեղյակ չի եղել հուշարձանի տեղադրման մասին։