ՊՍԺ-ի արգենտինացի աստղ Լիոնել Մեսսին ասել է, թե «Ոսկե գնդակի» խաղարկության ժամանակ ում օգտին կքվեարկեր։
Այս մասին հայտնում է France Football-ը։
Մեսսին ասել է, որ նա հեշտորեն կքվեարկեր Նեյմարի ու Մբապեի օգտին։
Արգենտինացին նշել է, որ կա նաև Լևանդովսկին, ով ցնցող տարի է անցկացրել, ինչպես նաև տարվա ընթացքում հրաշալի է եղել Բենզեման։