fbpx
Սպորտ

Ռամոսը 10 օրից կվերադառնա շարքեր

Իսպանացի լեգենդար պաշտպան Սերխիո Ռամոսը մոտ է վնասվածքից հետո ամբողջովին վերականգնվելուն։

Նա այժմ մարզվում է անհատական ծրագրով, բայց 10 օրից հնարավորություն կստանա միանալ ընդհանուր խմբին։

Այս մասին տեղեկացնում են ՊՍԺ-ի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ստացել էր սրունքի մկանային վնասվածք։

Նա փարիզյան ակումբ տեղափոխվեց այս տարվա ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ