fbpx
Խորհրդարան

ՔՊ-ն նպատակ ունի ԱԺ նախագահի տեղակալի ընտրել ընդդիմադիրի, որն իր պարտականությունները կկատարի հավուր պատշաճի. Ջուլհակյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից ետ կանչելու վերաբերյալ որոշմամբ նպատակ ունի հետագայում ընտրելու ԱԺ նախագահի՝ ընդդիմության կողմից առաջադրված այնպիսի տեղակալի, որը կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի՝ ապահովելով ԱԺ բնականոն գործունեությունը, ինչի մասին ՔՊ խմբակցության պատգամավորները խոսել են դեռևս Իշխան Սաղաթելյանի ընտրության ժամանակ: Այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ արտահերթ նիստում ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից ետ կանչելու վերաբերյալ որոշման քննարկմանը:

Ըստ Ջուլհակյանի՝ Իշխան Սաղաթելյանը չի կատարում և չի ցանկանում կատարել որպես ԱԺ նախագահի տեղակալ Սահմանադրությամբ և այլ օրենքներով իրեն վերապահված գործառույթները:

Պատգամավորը հույս է հայտնել, որ ընդդիմադիր խմբակցության կողմից առաջադրված ԱԺ նախագահի տեղակալը կկատարի Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով սահմանված պարտականությունները, ինչն Իշխան Սաղաթելյանը ձախողել է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ