«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է թիմից հեռանալուն։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ըստ աղբյուրի՝ պորտուգալացի ֆուտբոլիստն ու իր գործակալ Ժորժե Մենդեշը նախորդ շաբաթ կապ են հաստատել Մյունխենի «Բավարիայի» ներկայացուցիչների հետ և քննարկել ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերը։
Նշվում է, որ գերմանական ակումբը նոր հարձակվողի փնտրտուքների մեջ է և կարող է դիտարկել Ռոնալդուին թիմ հրավիրելու տարբերակը։