Դանիայի հավաքականի կիսապաշտպան Թոմաս Դիլեյնին բաց կթողնի աշխարհի առաջնության առաջիկա խաղը վնասվածքի պատճառով: Ֆուտբոլիստը խմբային փուլի 1-ին տուրի՝ Թունիսի դեմ խաղում վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է Դանիայի հավաքականի մամուլի քարտուղարությունը:
«Մենք շատ կզգանք Դիլեյնիի կարիքը խաղադաշտում և դրա սահմաններից դուրս: Մյուս ֆուտբոլիստները պատրաստ են, մենք ուժեղ կազմ ունենք հաջորդ խաղերի համար»,- ասել է Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանը:
Դանիայի հավաքականը հանդես է գալիս D խմբում՝ Թուրնիսի, Ֆրանսիայի և Ավստրալիայի հետ: 1-ին տուրից հետո խումբը գլխավորում են ֆրանսիացիները՝ վաստակած 3 միավորով: Դանիան և Թունիսը մեկական միավոր ունեն, իսկ քառյակը եզրափակում է Ավստրալիայի հավաքականը (0 միավոր):