fbpx
Սպորտ

Ֆելիքսն Ատլետիկոյից միացավ Չելսիին մինչև մրցաշրջանի ավարտը

Ժոաո Ֆելիքսը «Չելսիին» միացավ «Ատլետիկոյից» մինչև մրցաշրջանի ավարտը։

Լոնդոնյան ակումբը հաստատել է, որ վարձակալել է 23-ամյա հարձակվողին մինչև ամառ: «Ատլետիկոն» հայտարարել է, որ հեռանալուց առաջ Ֆելիքսը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ ևս մեկ մրցաշրջանով՝ մինչև 2027 թվականը։

Հաղորդվում էր, որ պորտուգալացու վարձակալության համար «Չելսին» կվճարի 11 միլիոն եվրո, ինչպես նաև կվերցնի ֆուտբոլիստի ամբողջ աշխատավարձը վարձակալության ժամկետի համար՝ 6 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Ատլետիկոյի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 20 խաղում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Աշխարհի 2022 թվականի առաջնության Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրած 3 խաղում նա ունի 1 գնդակ և 2 գոլային փոխանցում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ