ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին Լիգա 1-ի 21-րդ տուրում գրավել է «Մոնպելյեի» դարպասը (3:1):
72-րդ րոպեին կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի փոխանցումից հետո հարձակվողը մրցակցի տուգանային հրապարակում մեկ դեմ դուրս եկավ դարպասապահի հետ ու գնդակն ուղարկեց ցանցը։
Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա խաղացողը ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականների կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 26 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆրանսիայի առաջնությունում Մեսսին Նեյմարի հետ կիսում է առաջին տեղը գոլային փոխանցումներում: ՊՍԺ-ի հարձակվողներն ունեն 10-ական փոխանցում: