fbpx
Աշխարհ

Հունաստանում բախվել են մարդատար և բեռնատար գնացքները․ առնվազն 32 մարդ է զոհվել

Հունաստանում բախվել են մարդատար և բեռնատար գնացքներ, ինչի հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ էլ վնասվածքներ է ստացել: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել գիշերը` Տեմպե բնակավայրի տարածքում:

Հաղորդվում է, որ ուղևորատար գնացքում շուրջ 350 մարդ է եղել: Գնացքն Աթենքից ուղևորվում էր Սալոնիկ: Բեռնատար գնացքը շարժվել է հակառակ ուղղությամբ:

Բախման հետևանքով ուղևորատար գնացքի առաջին երեք շարժակազմերը դուրս են եկել գծերից, հրդեհ է բռնկվել: Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են:

85 տուժածներից 25-ի վիճակը գնահատվում է ծանր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ