fbpx
Աշխարհ

Ովքե՞ր են աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդիկ

Հեղինակավոր Time ամսագիրը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշային ցուցակը, որում ներառվել են գործարար Իլոն Մասկը, ֆուտբոլիստ Լեոնել Մեսսին, երգչուհի Բեյոնսեն, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը, մի շարք օսկարակիր դերասաններ:

Ցուցակում ներառվել և այն գլխավորում է նաև Ուկրաինայի նախագահի կինը՝ Ելենա Զելենսկայան:

Ցանկում տեղ են գտել նաև Ռուսաստանում ձերբակալված The Wall Street Journal-ի թղթակից, լրագրող Էվան Գերշկովիչը, Ռուսաստանում ազատազրկման դատապարտված ամերիկացի բասկետբոլիստ Բրիթնի Գրայները և այլք։

Վարկանշային ցուցակում հայտնված յուրաքանչյուր անձի մասին կա համապատասխան ոլորտի հայտնի ներկայացուցչի գրած հոդված։

Զելենսկայան, օրինակ, «Առաջնորդներ» անվանակարգում առաջին տեղում է, նրա մասին հոդված է գրել ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը։

2023-ի ամենաազդեցիկ առաջնորդների անվանացանկում Time-ը ներառել է ԱՄՆ-ի, Բրազիլիայի և Կոլումբիայի նախագահներ Ջոզեֆ Բայդենին, Լուիս Ինասիո Լուլու դա Սիլվային և Գուստավո Պետրոյին, Ճապոնիայի և Ավստրալիայի վարչապետներ Ֆումիո Կիսիդային և Էնթոնի Ալբանեզեին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին։

The Times-ը ներկայացրել է հաղթողներին հետևյալ անվանակարգերում՝ հետևյալ գլխավորող մարդկանցով՝

«Արտիստներ» – դերասան Մայքլ Բ. Ջորդան,

«Խորհրդանիշներ» – դերասանուհի Ջենիֆեր Քուլիջ,

«Պիոներներ» – ռեփեր Doja Cat,

«Տիտաններ» – դերասանուհի Անժելա Բասեթ,

«Նորարարներ» – Բոբ Իգեր՝ The Walt Disney ընկերության տնօրենների խորհրդի նախագահ:

Ամենից հաճախ ցուցակում ընդգրկվել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը (13 անգամ), որին հաջորդում է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման (11 անգամ):

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վարկանշային ցուցակում հայտնվել է 7 անգամ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ