fbpx
Աշխարհ

Քանի՞ լրագրող է սպանվել Պաղեստինում հակամարտության սրացման սկզբից ի վեր

Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր ԶԼՄ-ների աշխատակիցների շրջանում զոհերի թիվը հասել է 173-ի, կիրակի հայտնել է Պաղեստինի ազգային վարչակազմի կառավարության մամուլի ծառայությունը։

«Գազայի հատվածում ցեղասպանության սկզբից սպանված լրագրողների թիվը հասել է 173-ի, այդ թվում՝ լրագրող ընկեր Աբդուլլահ Շաքշակի մահը, ով աշխատել է մի շարք արաբական լրատվամիջոցների հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

Պաղեստինի կառավարությունը խստորեն դատապարտել է իսրայելցի զինվորականների կողմից պաղեստինցի լրագրողների սպանությունը։

«Մենք պահանջում ենք միջազգային հանրությունից և միջազգային կազմակերպություններից, հատկապես լրատվամիջոցների աշխատանքին առնչվող կազմակերպություններից, խոչընդոտել օկուպանտներին և նրանց հետապնդել միջազգային ատյաններում իրենց կատարած հանցագործությունների համար», – նշվում է փաստաթղթում։
Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին զեկույցի համաձայն, որը հրապարակվել է կիրակի առավոտյան, Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 41206-ի, վիրավորվել՝ 95337 մարդ։ Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է 24 պաղեստինցի, վիրավորվել՝ 57-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ