fbpx
Աշխարհ

Օմանում կբացվի Մերձավոր Արևելքի ամենամեծ ակվարիումը

Ապրիլին Օմանում կբացվի Մերձավոր Արևելքում ամենամեծ ակվարիումը: Հայտնում է Times of Oman հրատարակությունը: Ակվարիումի բացումը կկայանա Մասկաթում ապրիլի 15-ին:

Ներկայում տարածաշրջանում և աշխարհում ամենամեծ ակվարիումի կարգավիճակը պատկանում է Էմիրությունների Dubai Aquarium-ին: Այն տեղակայված է Դուբայի Dubai Mall առևտրի կենտրոնում:

«Ակվարիումն առաջինը կդառնա Օմանի Սուլթանությունում և ամենախոշորը՝ Մերձավոր Արևելքում: Դրա մակերեսը Mall of Muskat առևտրի կենտրոնի ներսում կկազմի 8 հազար քառակուսի մետր»,-ասված է առևտրի կենտրոնի վարչակազմի հայտարարության մեջ:

Օվկիանոսարիումը կտեղավորվի երեք հարկում և ապաստան կդառնա 30 հազար ծովային բնակիչների ու հազարավոր ձկնատեսակների համար: Գլխավոր ակվարիումի միջով կգցվի թունել, որով կարող են անցնել այցելուները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ