fbpx
Հասարակություն

Աննա Հակոբյանը ցավակցական հեռագիր է հղել Հասմիկ Մկրտչյանի մահվան կապակցությամբ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ցավակցական հեռագիր է հղել «Reuters» գործակալության հայաստանյան թղթակից Հասմիկ Մկրտչյանի անժամանակ մահվան կապակցությամբ։

Հեռագրում նշված է. «Խորը վշտով տեղեկացա «Reuters» գործակալության հայաստանյան թղթակից Հասմիկ Մկրտչյանի անժամանակ մահվան մասին:

Հասմիկ Մկրտչյանը հայ արդի լրագրության հնաբնակներից է: Ավելի քան երեք տասնամյակ միջազգային լրատվամիջոցի էջերից նա ներկայացրել է Հայաստանը, Արցախն ու հայ ժողովրդին:

Իր մարդկային և մասնագիտական բարձր որակների շնորհիվ Հասմիկն ունեցել է իր հաստատուն տեղն ու դերը լրագրողական համայնքում ու վայելել գործընկերների սերն ու հարգանքը: Նրա կորուստը մեծ է ու անդառնալի:

Իմ անկեղծ ցավակցություններն եմ հղում Հասմիկ Մկրտչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին և գործընկերներին, կիսում նրանց վիշտը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ