fbpx
Առողջապահություն

Առողջապահության նախարարությունը ցանկանում իր ենթակայության տակ վերցնել բժշկական երկու կենտրոնները. քննարկում ԱԺ-ում

Մայիսի 3-ին Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել: Նիստի օրակարգում էր «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ընկերությունները մասնավորեցման ցանկից հանելու հարցը:

Զեկուցող Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց. «Այդ կենտրոնները մեզ չէին ենթարկվում, մենք ստիպված դիմում էինք Տնտեսական զարգացման նախարարություն, ապա Պետական գույք և այլն, ու շատ բաներ կորում էին, կոմիտեն մասնագիտացված չէ բժշկական հիմնարկ կառավարելու համար: Վերադարձնելով` մենք ավելի քան համոզված ենք, որ ուղիղ կապը հնարավորություն կտա էֆեկտիվ լինել, անմիջական վերահսկողություն իրականացնել և խոսել նույն լեզվով: Մեր առաջարկած պայմանները, կարծում եմ, կենտրոնները կբավարարեն, այլապես կանցնենք փոփոխություններ անելու` սկսած կադրերից մինչև կառուցվածքային»:

Նախարարը կարծում է, որ կառավարումը վերահսկելի դարձնելու դեպքում գործունեությունն առավել արդյունավետ կլինի: Ձևավորվում է կառավարման խորհուրդ, որը բաղկացած է 7 անդամներից, որն, ըստ նրա, ճիշտ է, քան միանձնյա կառավարումը:

Պետական գույքի մասնավորեցման 2017-20 թթ-ի մասին օրենքի առաջարկով պետական մասնաբաժին ունեցող օբյեկտների ցանկում համապատասխան կետերն ուժը կորցրած ճանաչելու հարցին հանձնաժողովի անդամներն առարկություններ չունեին, հետևաբար` կողմ քվեարկեցին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ