Մայիսի 13-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը հանդիպեց ԱՄԷ մշակույթի և գիտելիքի զարգացման նախարար Նուրա ալ-Քաաբիի (Noura Al Kaabi) հետ:
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և ԱՄԷ-ի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հետագա զարգացման ուղղություններին առնչվող հարցեր:
Երկուստեք կարևորվեց մասնագիտական պատվիրակությունների և մշակութային խմբերի փոխայցելությունները, ինչպես նաև՝ համատեղ միջոցառումների կազմակերպումը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։