fbpx
Իրավական

Մինչև հունվարի 20-ը արգելված է սիգի որսը

fish

Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է, որ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ մինչև հունվարի 20-ը արգելվում է սիգի որսը։ Այս ընթացքում ոստիկանության ծառայողները, ինչպես նաև շահագրգիռ այլ մարմիններ, իրականացնելու են կանխարգելիչ միջոցառումներ՝ խախտումների նվազեցման նպատակով։

Կանխարգելիչ գործողությունների շրջանակում դեկտեմբերի 6-ին և 8-ին արձանագրվել են սիգի ապօրինի որսի և տեղափոխման երկու դեպք։

Դեկտեմբերի 6-ին «Սևան» ազգային պարկի էկոպարեկային ծառայողները և Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները Սևանա լճի ափին՝ Ջիլ բնակավայրի մոտակայքում, ձկնորսական նավակում հայտնաբերել են 55 կիլոգրամից ավելի սիգ։ Նավակի սեփականատեր, Նորատուս գյուղի 61-ամյա բնակիչը հայտնել է, որ ձկները գնել է անծանոթ անձից։ Ձկնորսական նավակը տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Հաջորդ դեպքը գրանցվել է դեկտեմբերի 8-ին։ Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները ժամը 21-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի ափամերձ հատվածում կայանված «ՈՒԱԶ» մեքենայի ստուգման արդյունքում հայտնաբերել են երկու պարկ ձուկ՝ ընդհանուր 35 կիլոգրամից ավելի։ Մեքենայի ուղևորները՝ Սևան քաղաքի 44-ամյա և 37-ամյա բնակիչները, հայտնել են, որ ձկները գնել են նույն օրը՝ անծանոթ անձից։

Երկու դեպքով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին՝ հետագա քննության նպատակով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ