fbpx
Խորհրդարան

Մյուս տարի կունենանք Վանաձոր – Ալավերդի – Վրաստան բարձրորակ ճանապարհ. Հակոբ Արշակյան

Հունիսի 7-ին տեղի ունենցած ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման ճանապարհի 38,5 կմ հատվածն ընդունվել է շահագործման, ու դա բավական բարձրորակ, լայնացված ու ենթակառուցվածքներով ճանապարհ է։

Այս ճանապարհն, ըստ նախարարի, մյուս տարվա ավարտին կհասնի մինչև սահման։ ՀԱկոբ Արշակյանը նշեցմ որ այս ամիս պատրաստ կլինի Երևանից Դիլիջան-Իջևան ուղղությամբ դեպի Վրաստանի սահման հասնող ճանապարհը։

Վանաձորով սահման գնացող ճանապարհի դեպքում, ըստ Արշակյանի, ոչ միայն բարձրացվում է որակը, այլև ճանապարհը լայնացվում է, ու բարձրացվում է կարգավիճակը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ