Ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները սկսել են զորավարժությունները անմիջապես Իրանի սահմանին՝ Ադրբեջանի հարավային սահմանների մոտ գտնվող տարածքներում:
Այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևի գլխավորությամբ անցկացվող զորավարժությունների պլանի համաձայն՝ զորամասերը բերվել են «Տագնապի» ազդանշանի։
Զորավարժություններին ներգրավված են ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները: Ըստ պլանի՝ հրթիռահրետանային զորքերը կենտրոնացած են համապատասխան օդանավակայաններում և տարածքներում։ Կազմակերպվել է փոխգործակցություն այլ տիպի զորքերի հետ։