Երեկ՝ հուլիսի 19-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ Ադրբեջանը տարածքային ու պատմական կեղծ պահանջներ է առաջ քաշում և նոր սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանում կայունության համար։
Պաշտոնական Բաքուն էլ արձագանքել է մեր ԱԳՆ-ի հայտարարությանը։
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան պնդել է, թե իբր Հայաստանն է տարածքային հավակնություններ ներկայացնում հարևան երկրներին։
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր նաև, որ, եթե ելնենք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ տեղահանվածների վերադարձի ադրբեջանական մեկնաբանության տրամաբանությունից, ապա հայ փախստականները պետք է վերադառնան Նախիջևան, Գանձակ, Բաքու, Սումգայիթ և ներկայիս Ադրբեջանի այլ հայաթափված տարածքներ։
Սրան էլ ի պատասխան ադրբեջանական ԱԳՆ-ից հայտարարել են, թե «Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում և Ադրբեջանի այլ քաղաքներում մինչ օրս հազարավոր հայեր են ապրում»։