fbpx
Զինված Ուժեր

Հակառակորդի ԱԹՍ-ն մեր տղաների մոտ է հայտնվել. Վիտալի Մանգասարյան

Ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը լուսանկար է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել: Մանգասարյանը հայտնում է, որ հակառակորդի ԱԹՍ-ն, առանց վնասների մեր զինվորների մոտ է հայտնբել: Ռազմական փորձագետը հավելել է, որ թշնամին խնդիրներ ունի և մեր ինժեներների կողմից հետախուզվելուց հետա, ապագայում ավելի շատ խնդիրներ կունենա:

«Իսրաելական SkyStriker հարվածային ԱԹՍ ն , սաղ սալամաթ մեր տղաներ մոտ է հայտնվել։
Սա շատ թանկարժեք ձեռքբերումա, նման կարգի ԱԹՍ ները անվնաս ձեռք բերելը պրակտիկայում շատ դժվար է , քանի որ հիմնականում այնպիսի համակարգեր են տեղադրված լինում, որ երբ ԱԹՍ ն ասենք ինչ ինչ տեխնիկական խնդիրների պատճառով ընկնում է , այդ ժամանակ միանում է այսպես ասած <система самоуничтожения> , որի նպատակն է ԱԹՍ ի վրա աշխատող ալգորիթմների եւ այլ տեխնիկական տվյալների ոչնչացումը։

Կարճ ասած , եթե էս սարքը ողջ-առողջ մեր մոտ է , ապա թշնամին պռոբլեմներ ունի, եւ մեր ինժեներների կողմից հետազոտվելուց հետո, ապագայում էլ ավելի մեծ պռոբլեմներ է ունենալու»,-ասվում է Մանգասարյանի գրառման մեջ։

https://www.facebook.com/vitali.mangasaryan/posts/3997896103615585

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ