fbpx
Արցախ

Արցախում Mercedes-ը ադրբեջանական բեռնատարների մոտով անցնելիս կողաշրջվել է

Արցախի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է, որ Ստեփանակերտ-Սզնեք ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

ԱՀ քաղաքացի Ա.Ս.-ն իր վարած «Mercedes Benz» ավտոմեքենայով, ադրբեջանական բեռնատար մեքենաների շարասյան մոտով անցնելիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ՝ կողաշրջվել:

Ա.Ս.-ն ստացել է մարմնական թեթև վնասվածքներ: Ավտոշարասյունն ուղեկցող ռուս խաղաղապահները վերջինիս ցուցաբերել են առաջին օգնություն, այնուհետև շտապ օգնության մեքենայով տեղափոխել հանրապետական բժշկական կենտրոն:
Նրա առողջական վիճակը բավարար է:

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողների կողմից կատարվում է քննություն: Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ