fbpx
Զինված Ուժեր

Ադրբեջանական կողմը հայտարարել է հայ զինծառայողի ձերբակալության մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ հայտարարելով, թե իբր այսօր՝ օգոստոսի 16-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, Հայաստանի զինված ուժերի հետախուզադիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել Ադրբեջանի տարածք:

Հաղորդագրության համաձայն՝ դա տեղի է ունեցել ուղեփակոց չպարունակող, բաց սահմանային հատվածում:

Նաև նշվում է, որ հայ զինծառայողներից մեկը վիրավորվել և ձերբակալվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից:

Ներկայումս ճշտվում են ձերբակալված հայ զինծառայողի մասին տեղեկությունները:

Նշենք, որ հայկական կողմից սույնի մասին պաշտոնական հրապարակումներ դեռևս չկան, սակայն հնարավոր է՝ խոսքը վարժական հավաքների վայրը լքած պահեստազորայինի մասին է, ում՝ դիրքը լքելու մասին ավելի վաղ հայտարարել էր ՊՆ-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ