fbpx
Քաղաքականություն

Ադրբեջանցիների աներկբայորեն պիտի դուրս գան ՀՀ տարածքից․ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Սյունիքում քարոզարշավի ընթացքում անդրադարձավ սահմանային իրավիճակին։

Նա ասաց, որ ադրբեջանցիներն աներկբայորեն պիտի դուրս գան ՀՀ տարածքից ու այս տեսակետը պաշտպանում է ողջ միջազգային հանրությունը։

Նրա խոսքով՝ իրենց պատկերացումը հետևյալն է․ ռուս սահմանապահներ են կանգնում սահմանային կետերի երկայնքով ու միջազգային դիտորդների հովանու ներքո տեղի է ունենում Սոթքից Խոզնավար սահմանային կետերի ճշգրտում և սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա։

Փաշինյանը նաև կարծիք հայտնեց, որ սահմանային միջադեպերով փորձ է արվում ազդել ՀՀ-ում ընտրությունների արդյունքների վրա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ