ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր՝ նիստի ընթացքում, նշեց, որ ԱԺ աշխատակազմում կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել։
«Ես առավոտյան ասացի, որ կասկած կա, որ կորոնավիրուսով վարակի դեպք կա Ազգային ժողովում։
Ցավոք սրտի, այդ կասկածը հաստատված է, և մենք Ազգային ժողովի աշխատակազմում վարակակիր ունենք», – ասաց Միրզոյանն ու առողջությում մաղթեց վարակակրին։
ԱԺ նախագահը հավելել է, որ անձը մեկուսացվել է, նրա շփման շրջանակը ամբողջությամբ պարզվել է ու կոնտակտավորները նույնպես մեկուսացվել են։


