Վարդգես Զուռնաչյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ աջափնյակցիներ, անցած մեկ տարվա իմ և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի իմ գործընկերների հետ համատեղ քրտնաջան աշխատանքի արդյունքում մեզ գրեթե հաջողվել է լուծել մեր առջև դրված խնդիրները։ Անշուշտ, եղել են նաև թերություններ։
Այսօր ես դադարեցնում եմ իմ ստանձնած պարտականությունները՝ որպես Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աղբահանության և սանմաքրման աշխատանքների պատասխանատու։ Մաղթում եմ բեղումնավոր աշխատանք նշված պարտականությունները ստանձնող աշխատակցին»։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1044964812531787&id=100010548330054